Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում Կարեն Դեմիրճյանի թանգարանի հետ համատեղ տեղի ունեցավ բացառիկ և հոգեշարժ միջոցառում՝ «Ընդունիր ինձ առանց բայցի» խորագրով խորհրդանշական ֆոտոցուցահանդեսը։

Նախաձեռնության նպատակն էր բարձրաձայնել ներառականության, հավասար հնարավորությունների և ընդունման մշակույթի կարևորությունը։






Ցուցահանդեսի կենտրոնում էին “Happy Way” ի զարգացման կենտրոնի սաները, «Արև» երեխաները, ԼԽՈՒԵ կրթահամալիրի սաները, «Էքս Էս Իմպուլս» ադապտիվ և բուժականֆիզկուլտուրայի կենտրոնի, ինչպես նաևարվեստի բնագավառի հանրահայտ և սիրվածդեմքեր, որոնք միավորվեցին այս կարևորգաղափարի շուրջ՝ սիրել և ընդունել մարդուն՝ առանց «բայց»-երի։



Միջոցառման ողջ ընթացքում տարածքում տիրում էր հուզիչ մթնոլորտ՝ լի երեխաների անկեղծ ժպիտներով, ծնողների հպարտությամբ և ներկաների ջերմությամբ։ Տեսականորեն հնչող գաղափարները կյանքի էին կոչվել իրական դեմքերով, իրական պատմություններով և զգացմունքներով։




Կազմակերպիչներ և հեղինակներ.
Միջոցառման կազմակերպիչներն ու գաղափարական շարժիչ ուժերն էին չորս նվիրյալներ՝
• Նարեկ Արշակյան – ֆոտոնկարիչ, ում աշխատանքներն արտահայտում էին մասնակիցների անհատականությունը, վառ ներաշխարհն ու ներառականության խորը գաղափարը։
• Մերի Ալեքսանյան – հոգեբան, արտթերապիստ, «Happy Way» կենտրոնի համահիմնադիր, գործադիր տնօրեն։
• Կարինե Մկրտչյան – համահիմնադիր, տնօրեն, մանկավարժ-մեթոդիստ
• Նաիրա Վանյան – հոգեբան, արտթերապիստ, ակտիվ աջակից։
Նրանց ջանքերով հնարավոր դարձավ իրականացնել մի նախագիծ, որը ոչ միայն արվեստ էր, այլև մարդասիրական կոչ՝ ընդունման, սիրո և մարդկային արժանապատվության մասին ուղերձ` ուղղված ողջ հանրությանը։ Ֆոտոցուցահանդեսը դարձավ ամիսներ շարունակվող նրբանկատ, սիրառատ աշխատանքի գեղեցիկ եզրափակում, որը տոն էր միաժամանակ բազում երեխաների համար:


