Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան Zarkerak - Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան
Zarkerak Zarkerak - Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան
Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան

Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քուրբան Բայրամից (զոհաբերության տոն) առաջ Թուրքիայի Մանիսա նահանգի Շեհզադելեր շրջանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Շրջանի խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցում Մանիսայի առևտրային բորսայի խորհրդի անդամ և գործարար Իբրահիմ Քյուլահլըն ցլի կողմից հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է:

Ermenihaber-ը նշում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:

Ցուլի ուժեղ հարվածներից Քյուլահլին ընկել է գետնին՝ ծանր վնասվածքներ ստանալով: Դեպքից անմիջապես հետո հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկվել չի հաջողվել:

07 Հունիս, 2025 17:40
Վեր