Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին Zarkerak - Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին
Zarkerak Zarkerak - Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին
Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին

Պահանջում եմ՝ Քոչարյանն ու Սարգսյանը, հետևելով Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աժ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Պահանջում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հետևելով Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակին, նույնպես անհապաղ այցելեն Գարեգին Բ-ին և հայտնեն իրենց լիակատար աջակցությունը: 

Նրանք նույնքան արդար և առանց ընտրակեղծիքների են ընտրվել նախագահ, որքան Վեհափառը կուսակրոն է: 

Նրանք նույնքան լեգիտիմ նախագահներ են եղել, որքան Վեհափառը կաթողիկոս է:

Նրանց այցելությունն ու աջակցությունը կլինի տրամաբանական և, իհարկե, չափազանց բարոյական: 

Ինչպես կասեր «օտարերկրյա ուժային կենտրոնների» հետ պարբերաբար շփվող և նրանց ուղերձները մեր հանրությանը փոխանցող Բագրատ սրբազանը` հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»,- գրել է Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Մայր Աթոռ և առանձնազրույց ունեցել Գարեգին Բ-ի հետ:

07 Հունիս, 2025 23:54
Վեր