Խորհրդարանական ընտրություններին 50+1 ձայներով հաղթանակ ենք տանելու. Դավիթ Խուդաթյան Zarkerak - Խորհրդարանական ընտրություններին 50+1 ձայներով հաղթանակ ենք տանելու. Դավիթ Խուդաթյան
Zarkerak Zarkerak - Խորհրդարանական ընտրություններին 50+1 ձայներով հաղթանակ ենք տանելու. Դավիթ Խուդաթյան
Խորհրդարանական ընտրություններին 50+1 ձայներով հաղթանակ ենք տանելու. Դավիթ Խուդաթյան

Խորհրդարանական ընտրություններին 50+1 ձայներով հաղթանակ ենք տանելու. Դավիթ Խուդաթյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իրենց իրավունքն է, կարող են անել այն, ինչ ուզում են, այդպիսի բազմաթիվ թեկնածուներ են առաջադրել ընդդիմության տարբեր ժամանակների կարկառուն ներկայացուցիչների: Իրենց ձախողումից հետո նաև պայմանական ասած կարկառուն հոգևորականների, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, հիմա առաջադրում են համայնքային պաշտոնյաների»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից առաջադրված Դավիթ Համբարձումյանի վարչապետի թեկնածությանը՝ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նախարարը նաև նշեց. «Մենք՝ որպես կառավարող մեծամասնություն, մտահոգություն չունենք Հանրապետականի այս կամ այն առաջադրումների մասով: Մենք վստահ ենք, որ իմպիչմենթի գործընթացը ձախողվելու է, հանգիստ պատրաստվում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին այն վստահությամբ, որ խորհրդարանական ընտրություններին ունենալու ենք ճնշող առավելություն, այն է՝ 50+1 ձայներով հաղթանակ ենք տանելու: Գյումրիի և Փարաքարի ընտրությունները ՏԻՄ էին և քաղաքական առումով մտահոգություն չունեցող ընտրություններ են մեզ համար, որ մարդիկ ավելի շատ անձով պայմանավորված ընտրություններ են կատարել: Գյումրիում մեր թեկնածուն առաջին տեղն է զբաղեցրել, այո, ձայների թիվը բավարար չի եղել և ընդդիմությունը կարողացել է կոալիցիա կազմելով Գյումրիում իշխանություն ունենալ, բայց դրանք տեղային ընտրություններ են»:

09 Հունիս, 2025 15:29
Վեր