Մենակություն, խաբկանք, էմոցիա, սեր. «Էլի կգա՞ս». նոր շունչ՝ հայկական թատրոնում (լուսանկարներ) Zarkerak - Մենակություն, խաբկանք, էմոցիա, սեր. «Էլի կգա՞ս». նոր շունչ՝ հայկական թատրոնում (լուսանկարներ)
Zarkerak Zarkerak - Մենակություն, խաբկանք, էմոցիա, սեր. «Էլի կգա՞ս». նոր շունչ՝ հայկական թատրոնում (լուսանկարներ)
Մենակություն, խաբկանք, էմոցիա, սեր. «Էլի կգա՞ս». նոր շունչ՝ հայկական թատրոնում (լուսանկարներ)

Մենակություն, խաբկանք, էմոցիա, սեր. «Էլի կգա՞ս». նոր շունչ՝ հայկական թատրոնում (լուսանկարներ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Զգացմունք, խաբկանք, սեր... «Վիլլա Այգեձոր»-ի ջերմ ու տարբերվող ճեմասրահում կայացավ Շունչ թատրոնի նախաձեռնած «Էլի կգա՞ս» ներկայացման փակ դիտումը:

Ներկայացում՝ մենակության, կյանքը վերաիմաստավորելու, անկեղծ զրույցի և սիրո մասին: Ներկայացումը՝ հետաքրքիր զարգացումներով, հոգեբանական խորը շերտով կոտրեց բեմի սահմանները՝ հանդիսատեսի ու դերասանների միջև ուղիղ կապ ստեղծելով:

Փակ դիտմանը ներկա էին արվեստի ներկայացուցիչներ, նախքան սկիզբը եղավ գինու հյուրասիրություն, ավարտից հետո էլ՝ քննարկում «Ժեստ» հոգեբանական և անձի զարգացման կենտրոնի ղեկավար Մարիամ Մեհրաբյանի հետ՝ սիրո, հարաբերությունների և մարդկային փոփոխությունների մասին։ Դերերում են Սեյրան Մովսիսյանն ու Լիլի Էլբակյանը, բեմադրիչը Սամսոն Մովսեսյանն է, տնօրենը՝ Սամվել Դանիելյանը, պրոդյուսերը՝ Սեյրան Մովսիսյանը: Ներկայացման պրեմիերան կկայանա մայիսի 28-ին 20:00-ին «Վիլլա Այգեձոր»-ում, որտեղ կրկին կլինի գինու հյուրասիրություն և քննարկում հոգեբանի հետ:

Թատրոնում նոր ֆորմատով հանդես գալու, «Էլի կգա՞ս»-ի, ներկայացումների գալու մշակույթի և այլնի մասին Zarkerak.am-ը զրուցեց գլխավոր դերակատարներից Սեյրան Մովսիսյանի հետ:

««Շունչ» թատրոնն արդեն երեք տարի է՝ իր գործունեությունն է ծավալում Երևանում, մարզերում, նաև Եվրոպայում ու ՌԴ-ում: Բացի դասական թատրոնում ներկայացումներ ունենալուց, որոշեցինք ունենալ նաև ալտերնատիվ տարբերակներ, առաջինն անցյալ տարի փորձեցինք՝ բացօթյա ներկայացում արեցինք, որը շատ լավ ստացվեց, այս տարի էլ շարունակելու ենք բացօթյա ֆորմատը և հիմա փորձեցինք անել մի ներկայացում, որը չի ճանաչում բեմի սահմաններ: Պահանջարկ իհարկե կա, երբ մարդիկ գալիս են ներկայացման՝ ինչ-ինչ կիսատ հարցեր են ունենում, հոգեբանական թրեյնինգը նաև նրա համար է, որ կիսատ հարցեր չմնան»,- նշեց նա:

Դերասանի խոսքով՝ այս ֆորմատը Հայաստանում նորություն է, որը պետք է փայփայել ու զարգացնել. «Յուրաքանչյուր նոր բան դիսոնանս է առաջացնում մարդկանց մոտ, կփորձենք այնպես անել, որ առաջ գնա: Յուրաքանչյուր ներկայացումից հանդիսատեսը կարող է ինչ-որ բան սովորել, առհասարակ մեր հանդիսատեսին խորհուրդ կտամ, որ միշտ գնան ու ներկայացումներ նայեն: «Էլի կգա՞ս»-ը սիրո մասին է, երկու մարդիկ իրենց ներսում միայնակ են, փնտրում են իրենց սերը և այս ամենի ընթացքում, տարբեր գործողությունների և հոգեբանական ու էմոցիոնալ ֆոնի խորքում թաքնված է սերը, այդ ամենը սիրո պակասից է լինում, առհասարակ մեր կյանքում էլ յուրաքանչյուր բան լինում է սիրո պակասից: Մենք դրել ենք սիրո գաղափարը, որ եթե մեր ներսում ունենք սեր, ուրեմն դա աշխարհի ամենալավ բանն է»:

Սեյրան Մովսիսյանը նշեց, որ սա երիտասարդներին ներգրավելու համար էլ շատ կարևոր փորձ է. «Չէի ասի, որ հիմա երիտասարդությունը չի գալիս թատրոն, շատ է գալիս՝ համեմատած նախորդ տարիների, բայց այո, այս ներկայացումը նաև նրա համար է, որ երիտասարդները շատ գան, բոլորի մոտ էլ այդ փոխհարաբերությունը կա: Երիտասարդ, թե ավագ տարիքի՝ կապ չունի, սերը միշտ արդիական է, յուրաքանչյուր տարիքում բոլորս ունենք այդ սիրո բացը, դրա կարիքը, որը ևս մեկ անգամ մեր կյանքը վերանայելու առիթ կտա, մեր կողքին կանգնած մարդուն՝ ես քեզ սիրում եմ ասելու առիթ կլինի»:

Անդրադառնալով նաև տոմսերի արժեքին, որը տատանվում է 8000-12000-ի սահմանում՝ Մովսիսյանն ասաց. «Ես դեմ եմ այն ամենին, երբ թատրոնում ներկայացման տոմսն արժե 1000 դրամ: Մեր հանդիսատեսը պետք է հասկանա, որ դա ընդհանուր փաթեթ է, չի գնում 1 ժամ ներկայացում նայում ու գնում տուն, մոտավորապես 3-ժամյա ժամանցն անցկացնելու տարբերակ է: Իհարկե, ոչ բոլորի համար է ներկայացումը, ես պարզ գիտակցում եմ, բայց 55 հոգու համար մենք ուզում ենք այնպես անել, որ մեր հանդիսատեսը դեմքով իրար ճանաչի, 3 տարվա մեջ արդեն հավաքել ենք հանդիսատեսի մեծ բանակ: Մտերմիկ ժամանց ենք ունենալու, էմոցիա ենք տալու»:

Աննա Բզնունի

27 Մայիս, 2026 14:09
Վեր