Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին Zarkerak - Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին
Zarkerak Zarkerak - Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին
Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին

Քայլերն ուղղված են նրան, որպեսզի ապահովեն ՀՀ-ի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում. Միրզոյանը՝ հազվագյուտ հանածոների հուշագրի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ հայտարարություններից հետո՝ ասուլիս ժամանակ, անդրադարձավ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրին, որին պետք է հետևեն պայմանավորվածություններ:

Նախարարը նախ ընդգծեց՝ հազվագյուտ մետաղներն այն մետաղներն են, որոնք ծայրահեղ կարևոր են շատ կոնկրետ արտադրատեսակների, օրինակ՝ չիպերի, կիսահաղորդիչների արտադրության համար:

«Մենք հիմա մի շղթա ենք փորձում ամբողջացնել: Ընդհանրապես, եթե նկատել եք, ամբողջ աշխարհն այսօր մի յուրօրինակ մրցավազքի մեջ է հայտնվել կրիտիկական մետաղների, կիսահաղորդիչների, արհեստական բանականության և մատակարարման շղթայի նոր ուղիների հաստատման հարցում:

Ես պետք է հպարտությամբ ասեմ, և սա ամենևին չափազանցություն չէ, որ ՀՀ-ն այս պահին ունի իսկապես պատմական հնարավորություն՝ հայտնվելու այդ նոր մատակարարման ճանապարհների վրա, դառնալու այդ ճանապարհների, լոգիստիկ ուղիների կարևորագույն հանգույցներից, օղակներից մեկը:

Այս բոլոր քայլերն ուղղված են դրան, որպեսզի ապահովեն Հայաստանի՝ շատ կարևոր դերն այս նոր աշխարհում»,- ասաց նա:

26 Մայիս, 2026 18:29
Վեր