Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
300,000 ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է։ Սրիկայություն է, որովհետև չարամտորեն կրկնում է այն, ինչ չկա՝ փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ընդ որում, չգիտեմ՝ Էդ մարդը, որ անընդհատ կրկնում է այս անհեթեթությունը, իր շահերի տեսանկյունից որն է ավելի լավ պատճառ՝ էն, որ կրկնում է, որովհետև չի հասկանում, թե էն, որ կրկնում է, որովհետև չարամիտ մտադրություն ունի»,-նշել է նա։


