Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով Zarkerak - Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով
Zarkerak Zarkerak - Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով
Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքում մայիսի 30-ի ցերեկը, մայիսի 31-ի գիշերը, հունիսի 1-4-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 30-ի ցերեկը շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-4-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Մայիսի 30-ի ցերեկը տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։

Հունիսի 1-4-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

 

30 Մայիս, 2026 15:20
Վեր