Կրոնական կազմակերպությունների թիվը գնալով աճում է, ինչի պատճառը դրանց թերագնահատելն է.  աստվածաբան Zarkerak - Կրոնական կազմակերպությունների թիվը գնալով աճում է, ինչի պատճառը դրանց թերագնահատելն է. աստվածաբան
Zarkerak Zarkerak - Կրոնական կազմակերպությունների թիվը գնալով աճում է, ինչի պատճառը դրանց թերագնահատելն է. աստվածաբան
Կրոնական կազմակերպությունների թիվը գնալով աճում է, ինչի պատճառը դրանց թերագնահատելն է.  աստվածաբան

Կրոնական կազմակերպությունների թիվը գնալով աճում է, ինչի պատճառը դրանց թերագնահատելն է. աստվածաբան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կարծում եմ՝ երկու հիմնական բան կա, որով կրոնական կազմակերպությունները կարողանում են Հայ առաքելական եկեղեցուց ավելի գրավիչ թվալ։ Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց աստվածաբան  Հարություն Հարությունյանը` անդրադառնալով կրոնական կազմակերպությունների տարածմանը:

Նա նշեց, որ կան գրանցված և չգրանցված կրոնական կազմակերպություններ։ «Եհովայի վկաները կարող են 10 անգամ գրանցված լինել, բայց կան նաև չգրանցված, սակայն գործող կրոնական կազմակերպություններ՝ ազատ եկեղեցիներ, որոնք հաշվետվություն չեն ներկայացնում, բայց գործունեություն են ծավալում։ Եթե դրանք էլ հաշվենք, արդեն կրոնական կազմակերպությունների թիվը 100-ից ավելի կլինի և գնալով իրենց թիվը աճում է։ Եթե 10 տարի առաջ գրանցվածները կարող էին 50 լինել, հիմա՝ 65 են, նշեմ նաև, որ գրանցվածների մեջ կան հեթանոսական կազմակերպություններ, որոնք Գառնիում իրենց ծեսերն են անում»,-ասաց աստվածաբանը։

Ըստ նրա կարծիքի՝ լինում են դեպքեր, երբ այդ կազմակերպությունները ազդում են  երիտասարդների հոգեբանության, մտքի ձևավորման վրա, բայց մեծամասնության վրա չեն ազդում։ 

Հարություն Հարությունյանի խոսքով՝ նման կազմակերպությունների գրավչությունը կայանում է նրանում,որ իրենց լեզուն աշխարհիկ է, ոչ թե գրաբարով, երգերը շատ պարզ ու հասկանալի են, հիմնականում հոգևոր թեմաների մասին են խոսում, նաև շատ են  սոցիալական աջակցություն ցուցաբերում՝ եթե մարդը խնդիր ունի, օգնում են, նույնիսկ իրենց համար աշխատանք գտնել։

 «Այսինքն՝ ստեղծում են ներգրավող միջավայր։ Այս ամենը ոչ  միայն մեր եկեղեցու թերացումն է, այլ նաև այդպիսի կազմակերպություններին թերագնահատելը։ Սովետական Միության փլուզումից հետո Հայ առաքելական եկեղեցին կարծեց, թե կպահպանի իր մենաշնորհը հոգևոր դաշտում, և մարդիկ ինքնաբերաբար կգան եկեղեցի։ Բայց իրականում այդպես չեղավ․ 90-ականներին իրավիճակը շատ քաոտիկ էր, բոլոր սահմանները բացվել էին, տարբեր կազմակերպություններ գալիս էին ու քարոզում փողոցներում, մետրոներում և այլն»,-նշեց նա։

Աստվածաբանը նկատեց, որ լինում են  դեպքեր, երբ ընտանիքի ներգրավածությունն ազդում է նաև երեխայի վրա, կարող են նաև պառակտումներ լինել: «Հիմա աթեիզմի տարածումը շատ մեծ չէ։ Կոմունիստական շրջանում աթեիզմը պետական քարոզչություն էր։ Ներկայումս ավելի շատ աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ունեն հոգևոր զգացումներ, բայց որևէ կրոնական կազմակերպության չեն պատկանում»,- ընդգծեց Հարությունյանը:

Նրա կարծիքով  դրսում քարոզչությունը  ավելի կանոնակարգված է, եթե կազմակերպությունը գրանցված է, պետք է գործունեությունը իրականացնի իր գրանցված վայրում, նույնիսկ Հայ առաքելական եկեղեցին չի կարող ազատորեն ցանկացած տեղ քարոզ անել։

Աստվածաբանը ասաց նաևոր այս հարցին վերջնական  լուծում անհնար է տալ, քանի որ եթե դու ժողովրդավարական և աշխարհիկ պետություն ես, իրավունք չունես վերահսկելու մարդկանց կրոնական ընտրությունը, ընդգծելով, որ ընդհանուր տենդենցը աճելու է։

29 Մայիս, 2026 14:43
Վեր