Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին՝ հաշվի առնելով դրա բոլոր անդամների ազգային շահերը»։
Այս մասին Աստանայում ընդլայնված կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հավատարմությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր երկրների և ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության ու տնտեսական զարգացման կայունության ապահովման։
Հայաստանի Հանրապետությունը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել միության աշխատանքներին փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա»,- ասել է Գրիգորյանը։


