Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն մի քանի զրույց են ունեցել Աստանայում մայիսի 28-ին միջոցառումների շրջանակում։ Հակիրճ նրանք կարծիքներ են փոխանակել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք երեկ մի քանի զրույց են ունեցել միջոցառումների շրջանակում։ Կարծիքների կարճ փոխանակում է եղել Հայաստանի վերաբերյալ։ Սակայն բովանդակալից քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել», - բացատրել է նա։ «Բայց ոչ պաշտոնական ճաշի ժամանակ նրանք հնարավորություն ունեցան միասին շատ լավ զրուցել, դա բավականին երկար շփում էր», նշել է Պեսկովը։

