Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, թե իրենց իշխանության գալու դեպքում Հայաստանին զենքերը նվեր են տալու:
«Ուզվորության դասական օրինակ: Սրանք հին են ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներին բնորոշ մտածելակերպով: 30 տարի էս ուզվորության արդյունքում է, որ երկաթի կտոր են տվել, դիմացը հսկայական բան պահանջել: Բայց մենք էս մտածելակերպը ջախջախել ենք ու շարունակելու ենք վերջնական արմատախիլ անել: Երեկվա շքերթը ու զենքերի ներկայացումը դրա վառ օրինակն էր:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ Նարեկ Կարապետյանի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավար է եղել, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար: Հիմա հասկանալի՞ է»,- գրել է Հարությունյանը:


