Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում Zarkerak - Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում
Zarkerak Zarkerak - Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում
Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում

Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 29-ին, ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ 

 

ՆԳՆ-ից հայտնում են՝ Երևան քաղաքի վարչական շրջաններում, Վայոց ձորի, Սյունիքի, Շիրակի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, էլեկտրական սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։

 

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

 

Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմազատման  և այլ համապատասխան աշխատանքներ։

 

Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվել են:

30 Մայիս, 2026 10:06
Վեր