Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 6-ին մոտ, գիշերային շրջայց կատարելիս, Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում նկատել են մի քաղաքացու, որն իրենց տեսնելով՝ մոպեդով դիմել է փախուստի։
Համայնքային ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Նորաշխարհյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդուն։
Համայնքային ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը մոպեդը գողացել է Ազատության պողոտայից՝ տուժողին պատճառելով մեկ միլիոն դրամի վնաս։ Մոպեդի տիրոջից ընդունվել է հաղորդում։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը 43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

