Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեղրին տվողները մեզ մեղադրում էին Սյունիքը տալու մտադրության մեջ։
Այս մասին Տավուշում քարոզարշավի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով․
«Ռոբերտ Քոչարյանի գլխավորած թիմը, որը էս պատերազմի եռագլուխ կուսակցությունն է, հրապարակված է, գնացեք նայեք Մեղրիի հանձնման տարբեակը։
Ղարաբաղ, Ղարաբաղ ասելով Հայաստանի կեսն էին դրել սակարկության մեջ։ Ես առերեսվել եմ էն փաստն, որ Ղարաբաղն ընդամենը դրված է որպես գայթակղություն՝ Հայաստանը կորցնելու համար։ Ոչ մի տեղ չտանող այդ ճանապարհից ես Հայաստանը դուրս եմ բերել և պատերազմի փակուղուց Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։
Եվ սա իմ ամենամեծ ձեռքբերումն է»։


