Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մայիսի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։15-ի սահմաններում Քարաբերդ գյուղում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Ջ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ծառերին բախվելով հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Աննա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


