Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ, մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոց նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում: Այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվ-ի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է», - ԱԺ-ում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսն ունի ժառանգներ, այստեղ անխուսափելրեն ծագում է ժառանգականության իրավունքը, քանի որ նախ եկեղեցու գույքի տերն է երկրի վրա»,- նշեց նա ու հավելեց.«Մոմի գործի «նայողը» կաթողիկոսի չէ, Կտրիճ Ներսիսյանի ախպոր տղան ա, ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի եղբայրն ա, էն մյուս թեմի առաջնորդը քրոջ որդին ա և այսպես շարունակ, Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից: Եկեղեցին ավազակների տեղ եք սարքել, ինչպես Հիսուս Քրիոստսն է ասում Նոր Կտակարանում»:
«Բա էն մարդիկ, ովքեր չեն կարողնաում մի ամիս առանց կնոջ ապրել, ի՞նչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ո՞վ է Կտրիճ Ներսիսյանին իրավունք տվել հրահանգ տալ ամուսնացյալ քահանային, ո՞նց կարա կուսակրոնության ուխտը խախտած Սամվել Խաչատրյան կոչվող ոմն մեկն ամուսնացյալ քահանաներին հրամայի և գերակա դիրք զբաղեցնի: Ասում են՝ կաթողիկոսի անձնական կյանքը, հասկանու՞մ եք՝ մարդիկ ովքեր խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին քար առ քար քանդում են Հայ Առաքելական եկեղեցին»,- ասաց վարչապետը: