ՀՀ-ում սպասարկումը, հյուրանոցները, սննդի որակն ավելի բարձր է, քան՝ Վրաստանում. արդյո՞ք հարևան երկիրը շարունակում է մնալ մրցակից. փորձագետի դիտարկումները Zarkerak - ՀՀ-ում սպասարկումը, հյուրանոցները, սննդի որակն ավելի բարձր է, քան՝ Վրաստանում. արդյո՞ք հարևան երկիրը շարունակում է մնալ մրցակից. փորձագետի դիտարկումները
Zarkerak Zarkerak - ՀՀ-ում սպասարկումը, հյուրանոցները, սննդի որակն ավելի բարձր է, քան՝ Վրաստանում. արդյո՞ք հարևան երկիրը շարունակում է մնալ մրցակից. փորձագետի դիտարկումները
ՀՀ-ում սպասարկումը, հյուրանոցները, սննդի որակն ավելի բարձր է, քան՝ Վրաստանում. արդյո՞ք հարևան երկիրը շարունակում է մնալ մրցակից. փորձագետի դիտարկումները

ՀՀ-ում սպասարկումը, հյուրանոցները, սննդի որակն ավելի բարձր է, քան՝ Վրաստանում. արդյո՞ք հարևան երկիրը շարունակում է մնալ մրցակից. փորձագետի դիտարկումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ամռան գալուն զուգահեռ ակտիվանում է նաև հանգստի սեզոնը: Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Վլադիմիր Գևորգյանը Zarkerak.am-ի հետ զրույցում նշեց, որ զբոսաշրջիկները ՀՀ-ում բացի ավանդական դարձած ուղղություններից, նախընտրում են նաև նորերը. «Վերջին տարիներին տենդենցը բավականին բարձր է դեպի Լոռի և այդ տենդենցը պահպանվում է, որովհետև պարզ է, որ մարդիկ ցանկանում են նոր ուղղություն: Այժմ Լոռիում կան բավականին շատ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որոնք բերում են զբոսաշրջիկների թվի ավելացման: Ամռանը բոլոր ուղղություններն են ակտիվանում, որովհետև պահանջարկը մեծանում է»:

Վլադիմիր Գևորգյան

Գևորգյանի խոսքով՝ ներկայումս զբոսաշրջությունը զարգացնելու համար կառուցվում են բավականին շատ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ. «Դա պայմանավորված է նաև սոցիալական փաթեթի առկայությամբ, որովհետև այս ընթացքում սոցիալական փաթեթի շահառուները  բավականին մեծ քանակով մեկնում են Հայաստանի տարբեր վայրեր հանգստի, որը բերում է նաև նոր հյուրանոցների կառուցման կամ հների վերակառուցման, որը բավականին ուրախալի փաստ է: Մեզ մոտ կառուցվում են բավականին գեղեցիկ, մոդերն ու հարմարավետ հյուրատներ, հյուրանոցներ: Լոռիում վերջերս կառուցվել է 5 աստղ հյուրանոց, Դիլիջանում են կառուցվել նորերը, այս առումով մարզերը բավականին ակտիվ են, բարձրանալու է ծառայությունների  շրջանակը, որակը, դա էլ իր հետ բերելու է նոր զբոսաշրջիկների հոսքի»:

Այս ամենին զուգահեռ՝ ըստ մեր զրուցակցի, կա ժամանցի կազմակերպման խնդիր. «Երեկոյան ժամերին զբոսաշրջիկները չգիտեն՝ ինչով զբաղվել, դրա համար նրանք ասում են՝ մեկ-երկու օրից ավել ինչ անենք: Կարծում եմ՝ պետք է տարբեր ներդրումային ծրագրերով որոշակի հետաքրքիր ժամանցի վայրեր, այգիներ կառուցվեն: Զուգահեռ պետք է նշեմ, որ մարզերում հետաքրքիր վայրեր արդեն իսկ կառուցվում են, որոնք որոշակի ծառայություններ կարողանում են առաջարկել»:

Անդրադառնալով այն փաստին, որ հայերը դեռ շարունակում են նախընտրել Վրաստանում անցկացնել իրենց հանգիստը՝ համարելով այն ավելի մատչելի՝ Վլադիմիր Գևորգյանը նշեց. «Հայերը ծովին կարոտ ազգ են, այս իրականության մեջ եթե ծով  և մատչելի, ապա միանշանակ հայերը նախընտրում են Վրաստանը: Շատ կարևոր է, որ համեմատելի լինեն նույնարժեք հանգստի վայրերը, չի կարելի 5 աստղանի հյուրանոցի գինը համեմատել 3 աստղանիի հետ: Իհարկե, Վրաստանում ավելի մատչելի է, բայց պետք է համեմատել նաև սպասարկումը, սպասարկման որակը ոչ մի աղերս չունի մեր սպասարկման որակի հետ: Ես համաձայն եմ, որ մեզ մոտ գները բարձր են, բայց պետք է նաև զուգահեռ իրականությունում նշենք, որ մեր սպասարկումը, հանրային սննդի վայրերի ինտերիերը, հյուրանոցները, նույնիսկ սննդի որակը շատ ավելի բարձր է, քան՝ Վրաստանում»:

Փորձագետն ընդգծեց, որ պետք է կարողանանք ճիշտ դիրքավորվել և երկիրը ճիշտ ներկայացնել բոլոր միջազգային հարթակներում. «Տարիներ շարունակ որպես հանգստի երկիր դիրքավորվել է Վրաստանը, մենք չենք կարողացել, սակայն մեկ անգամ Հայաստան եկող զբոսաշրջիկը 80 տոկոս դեպքում նշում է, որ մենք անհամեմատելի ավելի լավ վիճակում ենք՝ և՛ սպասարկման, և՛ ծառայությունների, և՛ մարդկային ռեսուրսի առումով: Մենք կարող ենք շատ հանգիստ Վրաստանի հետ լինել մրցակից»:

 

Աննա Բզնունի

 

25 Հուլիս, 2025 11:57
Վեր