Ադրբեջանում կփակվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Zarkerak - Ադրբեջանում կփակվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը
Zarkerak Zarkerak - Ադրբեջանում կփակվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը
Ադրբեջանում կփակվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը

Ադրբեջանում կփակվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչությունը 2025 թվականի սեպտեմբերի 3-ից կդադարեցնի գործունեությունն այդ երկրում:ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի համագործակցությունն Ադրբեջանի գործընկերների հետ իր տարածաշրջանային գրասենյակի և կենտրոնակայանի միջոցով:Այս մասին հայտնել Է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցության վարչության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը:

Մարտի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համակարգող գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Գվի-Յեոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի հետագա փոխգործակցությունը ՄԱԿ-ի որոշ կառույցների հետ կշարունակվի նախագծային համագործակցության մեխանիզմով՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան, այն կիրականացվի անմիջապես նրանց կենտրոնակայանների միջոցով։

Հուլիսի 29-ին Բայրամովն ընդունել էր Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սաջա Ֆարուկ Աբդուլլահին՝ երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

30 Հուլիս, 2025 14:44
Վեր