ՄԻՊ-ն արձագանքել է Իջևանի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերին Zarkerak - ՄԻՊ-ն արձագանքել է Իջևանի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերին
Zarkerak Zarkerak - ՄԻՊ-ն արձագանքել է Իջևանի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերին
ՄԻՊ-ն արձագանքել է Իջևանի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերին

ՄԻՊ-ն արձագանքել է Իջևանի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի քաղաքացիների աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում ստացվել են տեղեկություններ առ այն, որ Իջևան քաղաքի արտադրամասերից մեկում աշխատող Հնդկաստանի մի խումբ քաղաքացիներ բարձրաձայնում են աշխատանքային իրավունքների հետ կապված հարցեր: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

 

«Օտարերկրացիների կողմից բարձրաձայնվող՝ իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին ծանոթանալու նպատակով ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը դեռևս օգոստոսի 6-ին առանձնազրույց է ունեցել աշխատակիցներից մի քանիսի հետ:

 

Մարդու իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը ամփոփվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և կհասցեավորվեն իրավասու պետական մարմնին:

 

Պաշտպանն իր իրավասությունների շրջանակում հետևողական է լինելու, որպեսզի աշխատանքային իրավունքներն առհասարակ պատշաճ կերպով ապահովվեն և պաշտպանված լինեն»,- գրել է նա։

 

11 Օգոստոս, 2025 17:41
Վեր