ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ Երևանի Շիրակի փողոցում. կա տուժած Zarkerak - ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ Երևանի Շիրակի փողոցում. կա տուժած
Zarkerak Zarkerak - ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ Երևանի Շիրակի փողոցում. կա տուժած
ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ Երևանի Շիրակի փողոցում. կա տուժած

ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ Երևանի Շիրակի փողոցում. կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 31-ին՝ ժամը 07։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել՝ 07:35-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի առջևի հատվածը։
 
Վթարի հետևանքով մեկ տուժած հոսպիտալացվել է։

31 Մայիս, 2026 14:16
Վեր