Դուք դիվերսшնտ եք». Պապիկյանը՝ «Ուժեղ Հայաստանին» Zarkerak - Դուք դիվերսшնտ եք». Պապիկյանը՝ «Ուժեղ Հայաստանին»
Zarkerak Zarkerak - Դուք դիվերսшնտ եք». Պապիկյանը՝ «Ուժեղ Հայաստանին»
Դուք դիվերսшնտ եք». Պապիկյանը՝ «Ուժեղ Հայաստանին»

Դուք դիվերսшնտ եք». Պապիկյանը՝ «Ուժեղ Հայաստանին»

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Իջեւանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ Ջերմուկի դիրքը զիջելու մասին հայտարարությունը սուտ մատնություն է եղել։

Նա, մասնավորապես, նշեց.  «Մայիսի 21-ին կալուգացու կուսակցության մի ներկայացուցիչ հանդես է գալիս տեսաուղերձով, որտեղ նաև դեմքը փակած, դիմակավորված մի անձնավորություն պատմում է, որ Ջերմուկում դիրք են զիջել։ Բնականաբար պաշտպանության նախարարությունը հերքումով է հանդես գալիս և դիմում ենք իրավապահներին գնահատական տալ դրան։

Երեկ Քննչական կոմիտեն պարզել է, բացահայտել է, որ սա սուտ մատնություն է, արդեն կա մարդ, ով խոստովանել է, որ ինքը խաբել է, ստել է, ըստ էության՝ սուտ մատնություն է կատարել, բայց կարևորը՝ այս ամեն ինչը կազմակերպել և բեմադրել են «Ուժեղ Հայաստան» կոչվող կուսակցության ներկայացուցիչները, Սամվել Կարապետյանի մանկլավիկները։

Դուք Հայաստանի Հանրապետության սահմանին կանգնած զինվորի նկատմամբ տեղեկատվական դիվերսիա եք իրականացնում, դուք դիվերսանտ եք»:

30 Մայիս, 2026 21:38
Վեր