Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ մայիսի 30-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոսեի 13 հասցեում։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ազատ Հակոբյանն ու Վահանին Հայրապետյանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Ժամանել են նաև համայնքային ոստիկանները, ովքեր պարզում են սեփականատիրոջ ինքնությունը։

