Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանին զենքի վաճառքը տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու. դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին: Այս մասին այսօր Տավուշում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ մինչև 2022 թվականը պետությունները հրաժարվում էին Հայաստանին զենք վաճառել նախ այն պատճառով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և երկրորդ, որ շարունակվում էր հայ-ադրբեջանական հակամարտությունը։

