Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի եզրափակիչը, որում միմյանց բախվեցին ֆրանսիական ՊՍԺ-ն ու անգլիական «Արսենալը», գրում է armsport.am-ը:
Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայացած և գերմանացի մրցավար Դանիել Զիբերտի կողմից սպասարկվող խաղում ավելի ուժեղ գտնվեցին փարիզեցիները։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Լուիս Էնրիկեի թիմը հաղթեց 4:3 հաշվով:
Հանդիպումը մեկնարկեց լոնդոնցիների ակտիվությամբ, ինչն անմիջապես տվեց իր արդյունքը։
6-րդ րոպե. «Արսենալի» գերմանացի հարձակվող Կայ Հավերցը բացեց խաղի հաշիվը՝ առաջ մղելով իր թիմին:
65-րդ րոպե. Փարիզյան ակումբին հաջողվեց վերականգնել հավասարությունը երկրորդ խաղակեսում. նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ուսման Դեմբելեն:
Քանի որ հիմնական և լրացուցիչ ժամանակներում նոր գոլեր չգրանցվեցին, հաղթողը որոշվեց ֆուտբոլային վիճակախաղում։ 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ ու սառնասիրտ գտնվեցին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:3 հաշվով ու նվաճելով բաղձալի տիտղոսը

