22 զոհ, 36 վիրավոր. Աֆղանստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Zarkerak - 22 զոհ, 36 վիրավոր. Աֆղանստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
Zarkerak Zarkerak - 22 զոհ, 36 վիրավոր. Աֆղանստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
22 զոհ, 36 վիրավոր. Աֆղանստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

22 զոհ, 36 վիրավոր. Աֆղանստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աֆղանստանի արևելքում Պակիստանից վերադարձող ընտանիքներ տեղափոխող գերբեռնված բեռնատարը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 22, վիրավորվել՝ 36 մարդ: Զոհվածներից առնվազն 12-ը երեխաներ են: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Լաղման գավառում՝ Քաբուլ-Ջալալաբադ մայրուղու վրա, որն Աֆղանստանի մայրաքաղաքը կապում է Պակիստանի սահմանի Թորխամ անցակետի հետ:

Ըստ նախնական քննության՝ վարորդը քնել է ղեկին, և ծանրաբեռնված մեքենան, ճանապարհից դուրս գալով, կողաշրջվել է:

30 Մայիս, 2026 23:56
Վեր