Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն, գրանցվել 14 ավտովթար. ՆԳՆ Zarkerak - Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն, գրանցվել 14 ավտովթար. ՆԳՆ
Zarkerak Zarkerak - Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն, գրանցվել 14 ավտովթար. ՆԳՆ
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն, գրանցվել 14 ավտովթար. ՆԳՆ

Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն, գրանցվել 14 ավտովթար. ՆԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետությունում սեպտեմբերի 2-3-ը բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

 

Մասնավորապես՝

  • 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, խարդախության,
  • 5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
  • 4 դեպք՝ բնակարանային գողության,
  • 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
  • 2-ական դեպք՝ շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, փաստաթղթի կեղծիքի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու։
  • Բացահայտվել են նաև ավազակության, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության, հետամտելու, սուտ մատնության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
  • 1-ական դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, բնակարանային գողության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

 

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

 

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 3 դեպք։

 

Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

03 Սեպտեմբեր, 2025 16:00
Վեր