Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն կողմ եմ. Զարուհի Բաթոյան Zarkerak - Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն կողմ եմ. Զարուհի Բաթոյան
Zarkerak Zarkerak - Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն կողմ եմ. Զարուհի Բաթոյան
Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն կողմ եմ. Զարուհի Բաթոյան

Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն կողմ եմ. Զարուհի Բաթոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն կողմ եմ: Այս ուղղությամբ աշխատանքներ իրականացրել ենք, և ընդդիմության մեր գործընկերների հետ շատ կառուցողական քննարկման եմ մասնակցել, արտագնա հանդիպումներ են եղել: Կարծում եմ՝ մենք այդ հանձնաժողովը կստեղծենք արդեն առաջիկայում, և դա չի անդրադառնա, բնականաբար, եղած դեպքերին: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

«Ցավոք, մինչ այս պահը նախաձեռնված հանձնաժողովներն ավելի շատ քաղաքական շահարկման բնույթ են կրել: Ես ցավով եմ ասում, որ կան դեպքեր, որոնք իսկապես պետք է քննարկվեն այդ հանձնաժողովներում, բայց այս պահին ես վստահ եմ, որ ընդդիմությունը պարզապես դա՝ որպես հարց, շահարկելու է:

Ինչ վերաբերում է առաջիկային, մենք այնպիսի նախագիծ ենք մշակել, որ այդ հանձնաժողովը ժամանակավոր սկզբունքով չաշխատի, այլ լինի մշտական»,- ասաց պատգամավորը:

 

10 Սեպտեմբեր, 2025 14:09
Վեր