Ես հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին․ Արսեն Հարությունյան Zarkerak - Ես հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին․ Արսեն Հարությունյան
Zarkerak Zarkerak - Ես հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին․ Արսեն Հարությունյան
Ես հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին․ Արսեն Հարությունյան

Ես հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին․ Արսեն Հարությունյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ կիսվել է Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում իր նվաճումով։ Հիշեցնենք, որ նա Աշխարհի առաջնություններում իր չորրորդ բրոնզե մեդալն էր երեկ նվաճել։

«Օրերը անցան՝ լեցուն դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին ետևում։
Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ամենադժվար պահին կողքիս են եղել։ Ձեր ուժն ու հավատը իմ հաղթանակի կարևոր մասն են»,- գրել է Արսեն Հարությունյանը։

57 կգ քաշային կարգում Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում 7:4 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգի նկատմամբ։

16 Սեպտեմբեր, 2025 21:13
Վեր