ՀՀ իշխանությունները հստակորեն հայտարարել են, որ որևիցե գործողություն կամ քայլ չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրի շահերից. Իրանի դեսպան Zarkerak - ՀՀ իշխանությունները հստակորեն հայտարարել են, որ որևիցե գործողություն կամ քայլ չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրի շահերից. Իրանի դեսպան
Zarkerak Zarkerak - ՀՀ իշխանությունները հստակորեն հայտարարել են, որ որևիցե գործողություն կամ քայլ չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրի շահերից. Իրանի դեսպան
ՀՀ իշխանությունները հստակորեն հայտարարել են, որ որևիցե գործողություն կամ քայլ չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրի շահերից. Իրանի դեսպան

ՀՀ իշխանությունները հստակորեն հայտարարել են, որ որևիցե գործողություն կամ քայլ չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրի շահերից. Իրանի դեսպան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն այն է, ինչ մենք միշտ աջակցել ենք և ողջունել ենք: Այժմ ևս մեր աջակցությունն ենք հայտնում և ողջունում ենք այն (Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթուղթը-խմբ.): Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Այդ հայտարարության մեջ զետեղված, ընդգծված է հինգ սկզբունք. դրանք այն սկզբունքներն են, որոնք արտահայտել ենք և մեր աջակցությունն ենք հայտնել դրանց: Այդ հինգ սկզբունքներն են՝ ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, փոխադարձության սկզբունքը, իրավազորությունը և սահմանների անխախտելիությունը:

Իհարկե, այնտեղ կային նաև անհասկանալի պահեր, սակայն երկկողմ հանդիպումների և զրույցների ընթացքում, կարող եմ ասել, որ այդ անհասկանալի պահերը վերացան»,- ասաց դեսպանը՝ նշելով, որ, այնուամենայնիվ, դեռ կան անհասկանալի պահեր, որոնք վերաբերում են մանրամասներին, որոնց շուրջ քննարկում դեռ տեղի չի ունեցել:

«Այն, ինչ կարող եմ այսօր հստակ ընդգծել, այն է, որ ՀՀ կառավարությունը և իշխանությունները հստակորեն հայտարարել են, որ որևիցե գործողություն կամ քայլ չեն ձեռնարկի, որը չի բխի երկու երկրի շահերից:

Սերտ կապերի մեջ ենք ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի այդ քննարկումների և հանդիպումների ժամանակ տեղեկացված լինենք այն մանրամասների վերաբերյալ, որոնց մասին հետագայում կխոսվի:

Երկու երկրի իշխանությունների միջև կա ընդհանուր փոխըմբռնում»,- հայտարարեց դեսպանը:

26 Սեպտեմբեր, 2025 20:11
Վեր