Ազատության պողոտայում «Ford Fusion»-ը կոտրել է երկաթե ճաղավանդակը, ապա խաչմերուկի ցուցանակն ու հայտնվել մայթին․ կա վիրшվոր Zarkerak - Ազատության պողոտայում «Ford Fusion»-ը կոտրել է երկաթե ճաղավանդակը, ապա խաչմերուկի ցուցանակն ու հայտնվել մայթին․ կա վիրшվոր
Zarkerak Zarkerak - Ազատության պողոտայում «Ford Fusion»-ը կոտրել է երկաթե ճաղավանդակը, ապա խաչմերուկի ցուցանակն ու հայտնվել մայթին․ կա վիրшվոր
Ազատության պողոտայում «Ford Fusion»-ը կոտրել է երկաթե ճաղավանդակը, ապա խաչմերուկի ցուցանակն ու հայտնվել մայթին․ կա վիրшվոր

Ազատության պողոտայում «Ford Fusion»-ը կոտրել է երկաթե ճաղավանդակը, ապա խաչմերուկի ցուցանակն ու հայտնվել մայթին․ կա վիրшվոր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի մայթեզրի երկաթե ճաղերին, կոտրել այն, անցել հետիոտնի համար նախատեսված մայթով, կոտրել խաչմերուկում տեղադրված Ազատության պողոտա-Բաբայան փողոց-Կասկադ համալիր ցուցանակը, ապա առաջ ընթացել, բախվել ծառին, կոտրել երկաթե սյունը ու հայտնվել մայթին՝ կանգառի մոտ։ 


Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց։

Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորը վարորդն է։

04 Հոկտեմբեր, 2025 01:23
Վեր