Վրաստանում առգրավվել են դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր. Պետական ​​անվտանգության ծառայություն Zarkerak - Վրաստանում առգրավվել են դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր. Պետական ​​անվտանգության ծառայություն
Zarkerak Zarkerak - Վրաստանում առգրավվել են դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր. Պետական ​​անվտանգության ծառայություն
Վրաստանում առգրավվել են դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր. Պետական ​​անվտանգության ծառայություն

Վրաստանում առգրավվել են դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր. Պետական ​​անվտանգության ծառայություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանում առգրավվել են հոկտեմբերի 4-ի դիվերսիայի համար նախատեսված մեծ քանակությամբ զենք և պայթուցիկ նյութեր, հայտնել է երկրի պետական ​​անվտանգության ծառայությունը։

 

Ծառայությունից նշում են, որ Թբիլիսիում զենքի և պայթուցիկ նյութերի կիրառմամբ դիվերսիա էր պլանավորվել նախագահական նստավայրի գրավման փորձին զուգահեռ։

 

Պետական ​​անվտանգության ծառայությունը հաղորդել է, որ Վրաստանում չեզոքացվել են այն անձինք, որոնք պետք է զենք և պայթուցիկ նյութեր հասցնեին Թբիլիսիի կենտրոն՝ դիվերսիայի համար։

Նշենք նաև, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ այսօր և առաջիկա օրերին կայանալիք ցանկացած հավաք երեկվա իշխանությունը տապալելու փորձի և անկարգությունների շարունակությունն է։

Որոշ ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներ հայտարարել են կիրակի օրը՝ ժամը 20:00-ին, Թբիլիսիում կառավարության դեմ բողոքի ցույց անցկացնելու մասին։ Նախորդ՝ ընտրության օրը, ցուցարարները փորձել են ներխուժել նախագահական պալատ՝ այդպիսով սկսելով «իշխանության փոխանցումը ժողովրդին»։ Իրավապահ մարմինները ցուցարարների դեմ օգտագործել են հատուկ միջոցներ և ջրցան մեքենաներ։

«Մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ՝ հասարակական կարգի և անվտանգության սպառնալիքները կանխելու համար», - ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

05 Հոկտեմբեր, 2025 20:35
Վեր