Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողների իրավունքների երաշխավորման տեսանկյունից բազմաթիվ հարցեր կան Zarkerak - Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողների իրավունքների երաշխավորման տեսանկյունից բազմաթիվ հարցեր կան
Zarkerak Zarkerak - Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողների իրավունքների երաշխավորման տեսանկյունից բազմաթիվ հարցեր կան
Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողների իրավունքների երաշխավորման տեսանկյունից բազմաթիվ հարցեր կան

Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողների իրավունքների երաշխավորման տեսանկյունից բազմաթիվ հարցեր կան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա առիթով:

Ուղերձում ասվում է.

«Հոկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր։ 
Այս օրը կոչ է՝ միավորելու պետության, հասարակության և մասնագիտական համայնքի ջանքերը՝ ուղղված հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան` մշտապես եմ ընդգծում, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը պետք է հիմնվի հավասարության, անհատական մոտեցման, խտրականության բացառման և մարդու արժանապատվության հարգման սկզբունքների վրա։

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների երաշխավորման տեսանկյունից առկա են բազմաթիվ խնդիրներ: Դրանք, ի թիվս այլնի, վերաբերում են պաշաճ հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրմանը, համայնքահեն ծառայությունների բացակայությանը, իրենց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում աջակցող մեխանիզմների բացակայությանը և այլն:

Հարկ է ընդգծել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և դրանց լուծման արդյունավետ կառուցակարգեր մշակելու նպատակով պաշտպանը ամենօրյա ռեժիմով է իրականացնում մշատադիտարկման աշխատանքներ, չհայտարարված այցեր, այդ թվում` հոգեբուժական օգնություն ու սպաասարկում, խնամք և պաշտպանություն իրականացնող տարբեր հաստատություններ:

Պաշտպանի գործունեության արդյունքում բացահայտված խնդիրները մանրամասն ուսումնասիրվում և ամփոփվում են՝ դրանց լուծման ուղիները ներկայացնելով համապատասխան պետական մարմիններին։ Արձանագրված բոլոր խնդիրներն ու առաջարկություններն արտացոլվում են նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան և արտահերթ հրապարակային զեկույցներում։

Միայն համատեղ ջանքերով կարելի է կառուցել հասարակություն, որտեղ կերաշխավորվի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությունը և կբացառվի խտրականությունը նրանց նկատմամբ»:

10 Հոկտեմբեր, 2025 10:32
Վեր