Նշանակություն չունի, թե ով կլինի իրենց թեկնածուն, կարևորն այն է, որ նա խոստանա հաղթանակի դեպքում ՀՀ-ն դարձնել ՌԴ-ի գաղութ. Ղևոնդյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին Zarkerak - Նշանակություն չունի, թե ով կլինի իրենց թեկնածուն, կարևորն այն է, որ նա խոստանա հաղթանակի դեպքում ՀՀ-ն դարձնել ՌԴ-ի գաղութ. Ղևոնդյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին
Zarkerak Zarkerak - Նշանակություն չունի, թե ով կլինի իրենց թեկնածուն, կարևորն այն է, որ նա խոստանա հաղթանակի դեպքում ՀՀ-ն դարձնել ՌԴ-ի գաղութ. Ղևոնդյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին
Նշանակություն չունի, թե ով կլինի իրենց թեկնածուն, կարևորն այն է, որ նա խոստանա հաղթանակի դեպքում ՀՀ-ն դարձնել ՌԴ-ի գաղութ. Ղևոնդյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին

Նշանակություն չունի, թե ով կլինի իրենց թեկնածուն, կարևորն այն է, որ նա խոստանա հաղթանակի դեպքում ՀՀ-ն դարձնել ՌԴ-ի գաղութ. Ղևոնդյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

««Մեր ձևով» շարժման կազմակերպած հանրահավաքն այնքանով էր լուրջ, ինչքանով լուրջ էին վերջին յոթ տարիների ընթացքում հարակից քաղաքական ուժերի կողմից անցկացված հանրահավաքները, որոնց հիմնական նպատակը եղել է քաղաքական գործողությունների իմիտացիա անելը, որոնց արդյունքում նրանք կարողանում են քաղաքական դաշտում որոշակի առումով գործոն մնալ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Ղևոնդյանի խոսքով՝ նախընտրական ժամանակաշրջանում նրանց պետք է ամրապնդել երկրորդ տեղը, ինչ վերաբերում է տարածված ձայնագրություններին, որտեղ նշվում է, որ «Մեր ձևով» շարժման հանրահավաքին մարդիկ կան, որոնք գումարի դիմաց են եկել՝ Ղևոնդյանը նշեց. «Այստեղ խնդիրն այն չէ՝ այս մարդիկ նրանց ընտրելու են, թե՝ ոչ, կարևորն այն է, որ այն մարդիկ, ովքեր տանն են և հանրահավաքին չեն գալիս, բայց ունեն որոշակի համակրանք այս ուժի նկատմամբ՝ տեսնեն, որ այս քաղաքական ուժը որոշակի գործընթացներ է կարողանում իրականանցնել: Կարծում եմ՝ «Հայաստան» դաշինքն արդեն մասամբ ինտեգրված է այս քաղաքական ուժի մեջ՝ հաշվի առնելով նաև այն, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ընդդիմադիր դաշտում ինքն է և Սամվել Կարապետյանը: «Հայաստան» դաշինքի փոխարեն՝ որպես գլխավոր քաղաքական ուժ, լինելու է «Մեր ձևով»-ը, այսինքն՝ նրանք ոչ թե մրցակցելու են, այլ՝ համագործակցելու»:

Ռոբերտ Ղևոնդյանը նկատեց, որ նրանք շատ հեռու են դասական իմաստով քաղաքական ուժ լինելուց. «Այլ երկրում նման քաղաքական ուժն ընդհանրապես որևէ բանի հավակնել չէր կարողանա՝ հաշվի առնելով քաղաքական մտքի բացակայությունը, գործընթացների տրամաբանությունը չհասկանալը, բացարձակ քամահրանքը ժողովրդի կարծիքի նկատմամբ, սակայն մենք ունենք հստակ բնորոշիչներով քաղաքական դաշտ, որն ունի իր տրամաբանությունը: Մարդկանց մի հատված կա, որը քանակով երկրորդն է գաղափարական դաշտում և ցանկանում է, որպեսզի ռուսամետ քաղաքական ուժերը որոշակի հաջողություններ ունենան և այս իմաստով նրանք անում են այն, ինչն անհրաժեշտ է, որպեսզի այդ գաղափարն ունեցող մարդիկ տեսնեն, որ կա նման քաղաքական ուժ, որը ցանկանում է Հայաստանը վերադարձնել Ռուսաստանի ազդեցության շրջանակ»:

Անդրադառնալով շարժման վարչապետի հնարավոր թեկնածուի մասին հարցին՝ քաղաքագետն ասաց. «Ժողովրդի խոսույթում խոսվում է Կարեն Կարապետյանի թեկնածության մասին, բայց իրականում որևէ փաստ չկա, մյուս կողմից բացարձակ նշանակություն չունի, թե ով կլինի իրենց թեկնածուն, կարևորն այն է, որ նա խոստանա հաղթանակի դեպքում Հայաստանը դարձնել Ռուսաստանի գաղութ, դա բավարար կլինի, որպեսզի նրանք կարողանան վերցնել խորհրդարանում ընդդիմադիրների գլխավոր տեղը»:

Ինչ վերաբերում է շարժման մասնակիցների Մայր Աթոռ այցին՝ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց. «Չեմ կարծում, որ իրենք են Եկեղեցուն մտցնում քաղաքական դաշտ, Եկեղեցու մի քանի սպասավորներ՝ սկսած Կաթողիկոսից, իրենք են քաղաքական դաշտ մտել և քաղաքական գործընթացների մասնակցում, ինչը նշանակում է, որ նման քաղաքական ուժերը պետք է փորձ անեն օգտվել դրանից: Իրենք օգտվում են այն հնարավորությունից, որը ստեղծվել է Եկեղեցու սպասավորների կողմից»:

 

Աննա Բզնունի

20 Հոկտեմբեր, 2025 15:55
Վեր