ՀՀ ԱԽ քարտուղարը և Եվրահանձնաժողովի նախագաhի դիվանագիտական խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները Zarkerak - ՀՀ ԱԽ քարտուղարը և Եվրահանձնաժողովի նախագաhի դիվանագիտական խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները
Zarkerak Zarkerak - ՀՀ ԱԽ քարտուղարը և Եվրահանձնաժողովի նախագաhի դիվանագիտական խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները
ՀՀ ԱԽ քարտուղարը և Եվրահանձնաժողովի նախագաhի դիվանագիտական խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները

ՀՀ ԱԽ քարտուղարը և Եվրահանձնաժողովի նախագաhի դիվանագիտական խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 3-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

 

ԱԽ քարտուղարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս կազմող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և ընձեռվող տնտեսական լայն հնարավորությունների համատեքստում։

 

Անդրադառնալով վերոնշյալին՝ քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները։

03 Նոյեմբեր, 2025 14:31
Վեր