Ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ  կամ Կովսական  անունը․ Փաշինյան Zarkerak - Ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ կամ Կովսական անունը․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ կամ Կովսական անունը․ Փաշինյան
Ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ  կամ Կովսական  անունը․ Փաշինյան

Ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ կամ Կովսական անունը․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում և Հայաստանում տարբեր մակարդակներում արվող հայտարարություններին, երբ կողմերը միմյանց տարածքներում գտնվող տեղանուններն անվանում են այն ձևով, ինչպես ցանկանում են: 

Այս մասին Փաշինյանը հայտնեց «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:

«Ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը և այլն: Երբեմն Հայաստանում և Ադրբեջանում ընկալում և տեսնում են պատմության մի մասը միայն՝ համարելով, որ պատմության այն մասը, որը բխում է իրենցից՝ լեգիտիմ է, որը բխում է մյուս կողմից՝ լեգիտիմ չէ: Ճի՞շտ են ասում, թե՞ ոչ. այս հարցը ձևակերպելը և փորձելը պատասխանել այս հարցին, ինքնին անհաջողության նախապայման է»,-ասաց վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կա խաղաղության մեկնակետ, որը երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգն է, որն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, դրան հաջորդած Վաշինգտոնի հռչակագիրը և նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

«Այս երեք փաստաթղթերի իրողությունն է, որ հիմք է տալիս ասելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն: Հաստատված խաղաղությունն ունի ամենօրյա խնամքի և հետագա ինստիտուցիոնալացման կարիք»,- ասաց Փաշինյանը։ 

 

04 Նոյեմբեր, 2025 12:03
Վեր