Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում բախվել են «BMW X5» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


