Մահացել է Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը Zarkerak - Մահացել է Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը
Zarkerak Zarkerak - Մահացել է Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը
Մահացել է Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը

Մահացել է Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոթսոնը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

97 տարեկանում մահացել է ամերիկացի գիտնական Ջեյմս Ուոթսոնը, ով Նոբելյան մրցանակի է արժանացել ԴՆԹ-ի կառուցվածքի վերաբերյալ իր աշխատանքի համար։

Ամերիկացի գիտնականը հայտնի էր նաև ռասայական տարբերությունների վերաբերյալ իր վիճահարույց հայտարարություններով, որոնք հանգեցրել էին նրա աշխատանքից ազատմանը և ակադեմիական կոչումներից զրկվելուն։

Ուոթսոնի հայտնագործությունը համարվում է 20-րդ դարի ամենակարևոր գիտական նվաճումներից մեկը։

Գիտությունը ԴՆԹ-ի գոյության մասին գիտեր 1869 թվականից, սակայն մինչև Ուոթսոնի, Քրիքի և Ուիլկինսի աշխատանքը՝ մոլեկուլի կառուցվածքը մնում էր անհայտ։ Միայն 1943 թվականին գիտնականները հասկացան, որ ԴՆԹ-ն բջիջների գենետիկական նյութն է։

08 Նոյեմբեր, 2025 19:05
Վեր