Երևանից Պռոշյան տանող ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ Zarkerak - Երևանից Պռոշյան տանող ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ
Zarkerak Zarkerak - Երևանից Պռոշյան տանող ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ
Երևանից Պռոշյան տանող ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Երևանից Պռոշյան տանող ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը հետևել են Մ-1, Երևան-Գյումրի ճանապարհի կմ11+890-կմ14+400 հատվածի (Երևանից մինչև Պռոշյան) միջին նորոգման աշխատանքների ընթացքին։ Մոտ 2.5կմ երկարությամբ ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։

Հիմնադրամից տեղեկացնում են, որ միջին նորոգման դեպքում հեռացվում է ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մաշված վերին շերտը և տեղադրվում նոր շերտ։ Փոխադրամիջոցների երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատում արվում է նաև գիշերային ժամերին:

Կապալառու կազմակերպությունը գրեթե վերջացնում է ճանապարհի աջ գոտում կատարվող աշխատանքները, որից հետո միջին նորոգումը կշարունակվի երթևեկելի ձախ գոտում։

 

09 Նոյեմբեր, 2025 15:00
Վեր