Տիգրանին սպանած հայրը ծեծել է նաև երեխաներից մեկին, նրանց հետ հոգեբույժ է աշխատում, մայրը հեռացել է գյուղից․ բացահայտումներ Zarkerak - Տիգրանին սպանած հայրը ծեծել է նաև երեխաներից մեկին, նրանց հետ հոգեբույժ է աշխատում, մայրը հեռացել է գյուղից․ բացահայտումներ
Zarkerak Zarkerak - Տիգրանին սպանած հայրը ծեծել է նաև երեխաներից մեկին, նրանց հետ հոգեբույժ է աշխատում, մայրը հեռացել է գյուղից․ բացահայտումներ
Տիգրանին սպանած հայրը ծեծել է նաև երեխաներից մեկին, նրանց հետ հոգեբույժ է աշխատում, մայրը հեռացել է գյուղից․ բացահայտումներ

Տիգրանին սպանած հայրը ծեծել է նաև երեխաներից մեկին, նրանց հետ հոգեբույժ է աշխատում, մայրը հեռացել է գյուղից․ բացահայտումներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երեխաները կշարունակեն մնալ ՀՕՖ «Երեխաների պաշտպանության կենտրոն»-ում, որովհետև նոր բերում են ստաբիլ հոգեվիճակի, դեռ պետք է աշխատեն նրանց հետ, բայց իրավիճակը գնում է դեպի նորմալացման:  Մայրը համաձայնություն է տվել, որ իր երեխաների հետ հոգեբույժ աշխատի»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը՝ անդրադառնալով Ծափաթաղում հոր կողմից սպանված 3-ամյա Տիգրանի ընտանիքին:

 Տիգրանի հոր՝ Արմեն Օվանեսովի վերաբերյալ քրեական վարույթին միացվել է նոր քրեական վարույթ՝ ծեծի վերաբերյալ։ Ըստ նոր մեղադրանքի հայրը դեպքի օրը տղաներից մեկին էլ է ֆիզիկական բռնության ենթարկել, նա դեմքի շրջանում վնասվածքներ է ունեցել։

Գալոյանը նշեց, որ եթե իրավապահ մարմինները երեխաների հետ հանդիպած լինեին, հավանաբար մարզպետարանն էլ տեղյակ կլիներ.«Համենային դեպս երեխաներին ինչ պրոցեսում էլ ներգրավվեն, պարտադիր պետք է լինի մասնագետի ներկայությամբ»:

Տիգրանի մոր հետ  մարզպետարանի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են, նա տեղափոխվել է ամուսնու ընտանիքից, այլ գյուղում է ՝ հայրական տանը.«Մամայի հետ հոգեբան է աշխատում,  հաճախակի է գնում երեխաներին տեսնում: Պարբերարար կրկնում է, որ ցանկանում է վերադարձնել երեխաներին, բայց ինքն էլ  հասկանում է,  որ իր վիճակն էլ երեխաներին վերադարձնելու  համար լիարժեք նորմալ չէ: Ինքն էլ վերջնական  պատկերացում չունի ապագայի առումով՝ որտեղ է ապրելու, ոնց:  Պետք է հասկանա, կարող է օրինակ հետ վերադառնալ ու իր երեխաների  Ծափաթաղում ապրել, թե ոչ: Մայրը դպրոց ուղարկել է,  շատ հարցերում ուշադիր եղել է, բայց հարցեր էլ կան, որ տեղում չի եղել»: 

«Եթե պատրաստ եղավ երեխաներին վերադարձնելու, խնդիր չկա,  ինքը պահող մամա է,  ուղղակի ծնողավարման և կենցաղավաման շատ ցածր մակարդակ ունի, այդքան բանը եթե կարողանա կազմակերպել, մի քիչ փոխվի,  մենք երեխաներին կվերադարձնենք, բայց ընթացքը ցույց կտա »:

Արդյոք երեխաներին վերադարձը  մոր մոտ կբացառվի, եթե պարզվի որ մայրը ևս տեղյակ է եղել հոր կողմից բռնություններից, բայց թաքցրել և լռել է, մեր զրուցակիցը նշեց, որ այս հարցում շատ խորը ուսումնասիրություն է պետք:  

«Անհանգստություն ունեինք նաև Տիգրանի հորաքրոջ երեխաների մասով, տեղում ճշտեցինք, որ ամեն ինչ նորմալ է, խնդրահարույց բան չկար, երեխաները հագած-կապած էին, գնում էին դպրոց,  երեխաների հետ էլ զրուցեցինք, ինչ-որ վտանգավոր բան չկար»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան:

Նա նշեց՝ անհիմն են խոսակցությունները, որ այս ընտանիքը գտնվել է սոցիալական ծանր վիճակում.«Ֆինանսական վիճակն այնպես չէ, որ վատ է եղել,  ուղղակի  կենցաղավարության, ծնողավարության խնդիրներ են եղել: Նորմալ տնտեսություն ունեն, անասուններ ունեն, մեծ այգի՝ բերքատու ծառերով, նպաստ էին ստանում, այնպես չէ, որ սոցիալապես խիստ անապահով էին, իրենք սոված չեն եղել»: 

 

 

Մարիամ Մկրտչյան

26 Նոյեմբեր, 2025 18:21
Վեր