Կտրիճ Ներսիսյանը շարունակում է ապրել իրականությունից կտրված, այս քայլը մոտեցնում է նրա հեռացումը. Դավիթ Ստեփանյան Zarkerak - Կտրիճ Ներսիսյանը շարունակում է ապրել իրականությունից կտրված, այս քայլը մոտեցնում է նրա հեռացումը. Դավիթ Ստեփանյան
Zarkerak Zarkerak - Կտրիճ Ներսիսյանը շարունակում է ապրել իրականությունից կտրված, այս քայլը մոտեցնում է նրա հեռացումը. Դավիթ Ստեփանյան
Կտրիճ Ներսիսյանը շարունակում է ապրել իրականությունից կտրված, այս քայլը մոտեցնում է նրա հեռացումը. Դավիթ Ստեփանյան

Կտրիճ Ներսիսյանը շարունակում է ապրել իրականությունից կտրված, այս քայլը մոտեցնում է նրա հեռացումը. Դավիթ Ստեփանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Եկեղեցու խնդիրը լուծելու միակ ճանապարհը Եկեղեցու ինքնամաքրումն է ներսից, ես այլ ճանապարհ չեմ տեսնում: Բավարարաված եմ այդ գործողությամբ, որ Եկեղեցու հոգևոր հայրերը նման որոշում են ընդունել և այդ ինքնամաքրման  գործընթացը սկսել են Եկեղեցու ներսից: Սա շատ լուրջ քայլ է, որը մոտեցնում է Կտրիճ Ներսիսյանի հեռացումը»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների տարածած հայտարարությանը՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Քաղաքագետը հույս հայտնեց, որ գործող Կաթողիկոսը կընդունի այս իրողությունը և կկատարի միակ ճիշտ որոշումը, տվյալ դեպքում դա նրա հեռանալն է. «Արդեն ակնհայտ է, որ Եկեղեցու ներսում կան այնպիսի խնդիրներ, որոնք ստիպում են արքեպիսկոպոսներին ու եպիսկոպոսներին ընդվզել նրա իշխանության դեմ, փաստացի այն, ինչ կատարվում է՝ անընդունելի է ոչ միայն սովորական քաղաքացիների, աշխարհիկ իշխանության, այլև հոգևոր իշխանության համար: Սա նորմալ գործընթաց է, որը ձևավորվում է Եկեղեցու կանոնադրության մեջ և հուսով եմ, որ կունենա տրամաբանական ավարտ: Եթե հոգևոր հայրերը ողջամիտ են, իսկ ես հույս ունեմ, որ նրանք լինելով կրթված, զարգացած մարդիկ այդ ողջամտությունը կցուցաբերեն ու կհասկանան, որ միակ ճանապարհը սա է, հակառակ դեպքում Եկեղեցին կշարունակի մնալ ճգնաժամի մեջ»:

Անդրադառնալով Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութերի իսկության հաստատմանը և Կտրիճ Ներսիսյանի կողմից դա առոչինչ համարելուն՝  Դավիթ Ստեփանյանը նշեց. «Սա խոսում է  այն մասին, որ Եկեղեցու ղեկավարը շարունակում է ապրել իրականությունից կտրված, նա ունի իր իրականությունը, իր ճշմարտությունը, որը մեղմ ասած տարբերվում է այն իրականությունից, որը գոյություն ունի և չտեսնել ակնհայտը, խոսում է միայն և միայն այդ մասին, սա հավելյալ արգումենտ է, որ նա պետք է իր զբաղեցրած աթոռն ազատի: Նրա հեռացումը տեսնում եմ այն ճանապարհով, որը որդեգրվել է Եկեղեցու հոգևոր հայրերի կողմից, այդ 11 ստորագրություններին պետք է միանան մնացածը, Եկեղեցու ներսում լինի ժողով և դրա արդյունքներով լեգիտիմ որոշում կայացվի, որ Կաթողիկոսը պետք է ազատի իր զբաղեցրած աթոռը: Կարծում եմ՝ սա իրականում բավականին հետաքրքիր ահազանգ էր և խոսում է այն մասին, որ այդ ճանապարհի իրականացման շանսերը գնալով աճում են, հույս ունեմ, որ իրավիճակը կհանգուցալուծվի հենց այդպես»:

Կտրիճ Ներսիսյանի հեռացմամբ՝ ըստ Ստեփանյանի, Եկեղեցում առկա խնդիրները կարող են իրենց հանգուցալուծումը ստանալ. «Այդ սառցե սարի գագաթը կհալվի, բայց այն ինչ կա ջրի տակ՝ պետք է շարունակվի: Վստահ եմ, որ միայն Կտրիճ Ներսիսյանը և Արշակ արքեպիսկոպոսը չեն, որ մեղմ ասած չեն համապատասխանում իրենց կողմից զբաղեցվող բարձր հոգևորական պաշտոնին, գործընթացը պետք է շարունակվի»:

 

Աննա Բզնունի

27 Նոյեմբեր, 2025 15:48
Վեր