Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան և Նորվեգիան համաձայնության են եկել Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր համատեղ արտադրելու շուրջ։
«Ուկրաինան և Նորվեգիան համատեղ կարտադրեն ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է Նորվեգիայի պաշտպանության նախարարի հետ։ Հաջորդ քայլը 2026 թվականին փորձնական արտադրական գծի արագ տեղակայումն է և միաժամանակ աշխատանքը հզորությունների հետագա ավելացման ուղղությամբ», – գրել է Շմիգալը իր Telegram ալիքում։


