Պետք է ոչ թե թվակազմը լրացնել, այլ ունենալ որակյալ կազմ. ինչո՞ւ են մարդիկ խուսափում վարժական հավաքներից, արդյո՞ք սպասվում է ժամկետի կրճատում. դիտարկումներ Zarkerak - Պետք է ոչ թե թվակազմը լրացնել, այլ ունենալ որակյալ կազմ. ինչո՞ւ են մարդիկ խուսափում վարժական հավաքներից, արդյո՞ք սպասվում է ժամկետի կրճատում. դիտարկումներ
Zarkerak Zarkerak - Պետք է ոչ թե թվակազմը լրացնել, այլ ունենալ որակյալ կազմ. ինչո՞ւ են մարդիկ խուսափում վարժական հավաքներից, արդյո՞ք սպասվում է ժամկետի կրճատում. դիտարկումներ
Պետք է ոչ թե թվակազմը լրացնել, այլ ունենալ որակյալ կազմ. ինչո՞ւ են մարդիկ խուսափում վարժական հավաքներից, արդյո՞ք սպասվում է ժամկետի կրճատում. դիտարկումներ

Պետք է ոչ թե թվակազմը լրացնել, այլ ունենալ որակյալ կազմ. ինչո՞ւ են մարդիկ խուսափում վարժական հավաքներից, արդյո՞ք սպասվում է ժամկետի կրճատում. դիտարկումներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2025 թվականի ընթացքում տարածքային զինվորական կոմիսարիատների կողմից վարժական հավաքների խուսափելու թվով 413 դեպքով նյութեր են ուղարկվել քննչական մարմիններ»,- Zarkerak.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք, որ խստացվել է 25-օրյա հավաքներից խուսափելու պատիժը:

Այն հարցին, թե որքանով է նպատակահարմար 50+ տղամարդկանց ներգարվել այս գործընթացի մեջ՝ ՊՆ-ից նշեցին. «Վարժական հավաքներին կանչվում են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված պահեստազորայինները: Ինչ վերաբերում է 50 տարեկան և ավելի տարիքի պահեստազորայինների վարժական հավաքների ներգրավման արդյունավետությանը՝ հայտնենք, որ վարժական հավաքներն անցկացվում են քաղաքացիների ռազմական ունակությունները կատարելագործելու և նրանց վերապատրաստելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավելու նպատակով»:

Թե արդյոք առաջիկայում սպասելի է վարժական հավաքների ժամկետների կրճատում՝ նախարարությունից հայտնեցին. «Վարժական հավաքների որոշման հնարավոր վերանայումը, ժամկետների կրճատումը կամ դադարեցումը ներկա պահին քննարկման ենթակա չէ»:

ՊՆ-ից անրադարձան նաև վարժական հավաքների մասնակիցներին վարձատրելու կարգին. «Աշխատողին վարժական հավաքների ներգրավելիս՝ պետական կամ տարածքային կառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ չհանդիսացող գործատուն առաջին 30 օրացուցային օրերի ընթացքում շարունակում է վճարել յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողի հիմնական աշխատավարձի և այդ ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը, իսկ 30 օրացուցային օրը գերազանցող ժամանակահատվածի համար աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով: Աշխատողին վարժական հավաքաների ներգրավելիս՝ պետական կամ տարածքային կառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ հանդիսացող գործատուն յուրաքանչյուր աշխտանաքային օրվա համար շարունակում է վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրացուցային օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության դրական տարբերությունը»:

Չնայած վերը նշվածին՝ վարժական հավաքներին ոչ բոլորն են ցանկություն հայտնում մասնակցել և խուսափում են: Ըստ ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի՝ պատճառները տարբեր են՝ սոցիալականից մինչև առողջական. «Առաջին հերթին խնդիրը սոցիալական կարգավիճակն է, որ տվյալ մարդն ընտանիքի կերակրողն է և որոշակի ծրագրեր ունի և հանկարծ վարժական հավաքների մասին ծանուցում է ստանում, որ պետք է մասնակցի և իր ամբողջ ծրագրերը կարծես թե խաթարվում են: Դրա համար պետք է հստակ ժամանակցույց մշակվի, օրինակ՝ մարդուն հունվարին տեղեկացնեն, որ դու օգոստոսի 1-ից մինչև 25-ը պետք է մասնակցես վարժական հավաքների և մարդն արդեն պլանավորի իր աշխատանքը: Ստացվում է այնպես, որ մարդուն 10 օր առաջ ծանուցում են տալիս և ասում՝ դու պետք է գնաս:  Մյուս խնդիրը՝ առողջականն է. մարդկանց մոտ հիմնականում 30-ից հետո գլուխ են բարձրացնում առողջական խնդիրները, սա էլ է պատճառ հանդիսանում վարժական հավաքներից խուսափելու համար»:

Փորձագետի խոսքով՝ պետք է տեսական և գործնական հատվածներն առանձին ժամկետներում անցկացնել, ինչ վերաբերում է 50+ տարիքի տղամարդկանց ներգրավելու հարցին՝ նա նկատեց. «50+ տարիքի անձանց գործընթացի մեջ ներառելը կարծում եմ ճիշտ և արդյունավետ չէ: Այդ տարիքի մարդն այլևս սահմանափակ հնարավորություններով ծառայություն՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումով ի զորու չէ իրականացնել, նա ավելի շատ խնդիրներ է ստեղծում մարտական հենակետում, քան խնդիրներ է լուծում: Պետք է ոչ թե թվակազմը լրացնել, այլ ունենալ որակյալ կազմ»:

Անդրադառնալով աշխատավարձերի խնդրին՝ Հովհաննիսյանն ընդգծեց. «Միայն չպետք է կենտրոնանալ քաղաքաբնակների վրա, գյուղաբնակները զբաղվում են անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ և բերքահավաքի ժամանակահատվածում կտրում տանում են կերակրողին և ասում են, որ տալիս են աշխատավարձ, որը փոքր գումար է, մինչդեռ նա խոշոր գումարներ է ներդրել գյուղատնտեսության մեջ, որպեսզի եկամուտ ունենա ու հանկարծ նման իրավիճակում է հայտնվում: Մի մասնավոր օրինակ ներկայացնեմ, մարդը մեղվաբուծությամբ է զբաղվում և բերքի սեզոնն է ու հանկարծ գալիս է ծանուցագիր, որ ինքը պետք է գնա, և նա ոչ ոք չունի, ով մասնագիտորեն կհականա մեղվաբուծությունից, իսկ մեղաբուծության մեջ 10-15 օրը մեծ նշանակություն ունի, կարող է ամբողջությամբ բերքը կորցնել: Նման դեպքերը շատ են, դրա համար պետությունը պետք է շատ զգույշ լինի այս առումով: Պետք է կարողանա այնպիսի իրավիճակ ստեղծել, որ մարդուն վնաս չլինի, ավելորդ խնդիրներ չառաջանան»:

Փորձագետի խոսքով՝ կան դեպքեր, երբ մարդուն տարվա մեջ մեկ կամ երկու անգամ է ծանուցում գնում, իսկ կան մարդիկ, ում ընդհանրապես չի գնում. «Այստեղ կա սոցիալական անարդարություն, մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր տարվա մեջ առնվազն մեկ անգամ գնում են վարժական հավաքների, բայց օրինակ՝ կան մարդիկ, ովքեր երբեք չեն գնացել, բայց պիտանի են ծառայության: Այստեղ կազմակերպչական շատ մեծ խնդիր կա, եթե զինկոմիսարիատներին թվակազմ է ասվում, և դա ապահովելու համար նույնիսկ գնում են այսպիսի սոցիալական անարդարության, սա ևս մեկ պատճառ է դառնում, որպեսզի մարդիկ խուսափեն»:

Մեր այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ խաղաղության հաստատման ֆոնին հանվեն վարժական հավաքները՝ Կարեն Հովհաննիսյանը նշեց. «Հատկապես խաղաղության ժամանակ է նմանատիպ վարժանքների էֆեկտիվությունը բարձրանում, կարծես մարդիկ իրենց շատ ավելի ապահով են զգում և մոռանում են ռազմական գործոնի մասին, խաղաղ ժամանակահատվածի համար կարևոր է ռազմական գիտելիքներ կուտակելը: Եթե տարածաշրջանում լինի խաղաղություն, ապա այս վարժական հավաքները պետք է ավելի գլոբալ բնույթ ստանան:  Ով է ասում, որ խաղաղությունը հավերժ է լինելու, որ երաշխավորվում է 30 տարվա խաղաղություն, նման երաշխիք չկա»:

 

Աննա Բզնունի

01 Դեկտեմբեր, 2025 14:36
Վեր