Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:



Ինչպես հայտնել է ՊՆ-ն, միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր:




Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են սերժանտական երկրորդ սերնդի զինծառայողները և սերժանտների հարազատները։





