Կեղծ օգտահաշիվներ՝ առաջին տիկնոջ, նախարարների, պաշտոնյաների անուններով. ովքեր են կանգնած սրա հետևում և ինչ նպատակով. մեդիափորձագետ Zarkerak - Կեղծ օգտահաշիվներ՝ առաջին տիկնոջ, նախարարների, պաշտոնյաների անուններով. ովքեր են կանգնած սրա հետևում և ինչ նպատակով. մեդիափորձագետ
Zarkerak Zarkerak - Կեղծ օգտահաշիվներ՝ առաջին տիկնոջ, նախարարների, պաշտոնյաների անուններով. ովքեր են կանգնած սրա հետևում և ինչ նպատակով. մեդիափորձագետ
Կեղծ օգտահաշիվներ՝ առաջին տիկնոջ, նախարարների, պաշտոնյաների անուններով. ովքեր են կանգնած սրա հետևում և ինչ նպատակով. մեդիափորձագետ

Կեղծ օգտահաշիվներ՝ առաջին տիկնոջ, նախարարների, պաշտոնյաների անուններով. ովքեր են կանգնած սրա հետևում և ինչ նպատակով. մեդիափորձագետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

WhatsApp-ում կեղծ օգտահաշիվներ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի,ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի,  Արդարադատության նախարարի տեղակալի, Տեսչական մարմնի ղեկավարի  այլ պաշտոնյաների անունով.  վերջին շաբաթներին պաշտոնյաները պարբերաբար ահազանգում են՝ իրենց վերագրվող հաշիվների և դրանցից ուղարկվող նամակների մասին:

Zarkerak.am-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս արշավը սկսվել է հոկտեմբերի վերջից և պարբերաբար թիրախավորում են տարբեր մասնագիտական խմբերի՝ լրագրողների, բնապահպանների.«Հետո արդեն տարածվեց պետական կառույցների ներկայացուցիչների ուղղությամբ»: 

«Վերցնում եմ կոտրած WhatsApp-ի հաշիվ՝ հայկական համարով, փոխում են նկարը, անունը, դնում եմ ինչ-որ հայտնի մարդու անուն: Հետո գտնում են,  գրում եմ այդ մարդու ծանոթներին, որ նոր WhatsApp համարն է, մի քանի նախադասություն փոխանակելուց հետո, ասում են, որ այդ մարդը ԱԱԾ-ի հետաքրքրության տակ է, քանի որ Ադրբեջանից իր հաշվին մեծ գումար են փոխանցել, հետո ասում են, մի անհանգստացիր, գիտեն,  որ դու նորմալ մարդ ես, ուղղակի հետները համագործակցիր: Քեզ կզանգի այսինչ մարդը, հետո զանգում ու առաջարկում է շտապ գումարները հանել բանկային հաշվից, որի վրա իբր փոխանցել են գումարը և տեղափոխել ԱԱԾ-ի հատուկ պաշտպանված հաշվին: Ամբողջ նպատակը մարդկանց թալանելն է»: 

Սամվել Մարտիրոյանը նշեց, որ ընտրում են իրենց մասնագիտական շրջանակում արժանահավատ մարդկանց, օրինակ բժիշկներին թիրախավորելու համար կարող են կեղծ հաշիվ բացել հիվանդանոցի տնօրենի անունով: Նա նշեց, որ խնդրի մասին շատերն են  բարձրաձայնում, ինքը ճանաչում է առնվազն երեք հոգու, որ այս ամենի հետևանքով տուժել են: 

«Կարծում եմ՝ վերջին բոլոր  դեպքերը՝ այդ թվում պետական պաշտոնյանների անունով բացված հաշվիները այս ամենի հետ կապ ունեն, բայց չի բացառվում, որ այլ սցենար է: Կեղծ օգտահաշիվների կողմից գրված նամակների ուսումնասիրությունը թույլ է տալիս որոշ  հանգամանքներից ելնելով ասել, որ գրողները ռուսախոս են և օգտագործում են թարգմանություն, մնացածը դժվար է ասել»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ովքեր կարող են կանգնած լինել այս կիբեր հանցագործությունների հետևում:

 

Մարիամ Մկրտչյան

17 Դեկտեմբեր, 2025 17:34
Վեր