Աննա Հակոբյանն ինձ համաշխարհային նկարիչների կողքին է դրել.  Թոքմաջյանը՝ արձանի ճակատագրի և Սևակի թոռից հիասթափվելու մասին Zarkerak - Աննա Հակոբյանն ինձ համաշխարհային նկարիչների կողքին է դրել. Թոքմաջյանը՝ արձանի ճակատագրի և Սևակի թոռից հիասթափվելու մասին
Zarkerak Zarkerak - Աննա Հակոբյանն ինձ համաշխարհային նկարիչների կողքին է դրել. Թոքմաջյանը՝ արձանի ճակատագրի և Սևակի թոռից հիասթափվելու մասին
Աննա Հակոբյանն ինձ համաշխարհային նկարիչների կողքին է դրել.  Թոքմաջյանը՝ արձանի ճակատագրի և Սևակի թոռից հիասթափվելու մասին

Աննա Հակոբյանն ինձ համաշխարհային նկարիչների կողքին է դրել. Թոքմաջյանը՝ արձանի ճակատագրի և Սևակի թոռից հիասթափվելու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ հայտնի դարձավ, որ  քանդակագործ Լևոն Թոքմաջյանի կողմից Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցին նվիրված՝ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակին կիսանդրին՝ «Անլռելի զանգակատուն»  անունով, համայնքի բնակիչների մեծամասնության կարծիքով պետք է ապամոնտաժվի: Հիշեցնենք, որ մի քանի օր է՝  արձանի շուրջ աղմուկը չի դադարում, քննադատությունների ֆոնին՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում հարցում էր տեղադրվել՝ հասկանալու համար համայնքի բնակիչների դիրքորոշումը:

Այսօր քանդակագործ Լևոն Թոքմաջյանն այցելել է դպրոց` արձանի հետագա ճակատագիրը հասկանալու համար և այցից մանրամասներ է պատմել Zarkerak.am-ին.«Շատ տպավորիչ էր  հանդիպումը: Բարձր դասարանների աշակերտները կանգնել էին քանդակի մոտ և ասացին՝ մենք քանդակը չենք թողնի այստեղից տեղափոխվի, այս Պարույր Սևակը մեր հոգին է: Ես ասացի՝  երեխեք՝ բա որ ձեր հոգին է, ձեր ծնողները չե՞ն որ քվեարկել են, ասում են՝ ոչ նման բան չի եղել, բայց ասում եմ՝ 20 տոկոսն է կողմ, որ մնա» :

Թոքմաջյանը նաև զրուցել է դպրոցի տնօրեն Հայկազն Ադամյանի հետ, ով, ըստ նրա, շատ լավ էր տրամադրված.«Ասաց՝ ինչ-որ ինձնից կախված է ես կանեմ, բայց ասաց արդեն չգիտեմ, թե ինչ պիտի լինի: Ես տնօրենին առաջարկել եմ՝ ասել եմ մի շտապեք, այդքան շուտ որոշում մի կայացրեք, սա աշխատանք է, որ դարերով է մնում, կգա ժամանակ, որ Սևակի ոչ մի լուսանկար  չի լինի, բայց արձանը կմնա: Առայժմ թող մնա՝ 2-3 ամիս, աչքներդ սովորի, եթե կորոշեք, ես ինքս կգամ կտանեմ, տնօրենն ասաց ինչ կարողանամ կանեմ»,- ասաց Թոքմաջյանը, և նշեց՝ հայտնի չէ, թե դեռ ինչ կլինի:

Նա պատմեց, որ զրուցել է նաև աշակերտների հետ.«Բոլորն ինձ նույն հարցն էին  տալիս՝ մինչև քանդակը բերելը այս ամեն ինչը չէ՞ր կարող նախօրոք արվել: Հարցում անեին, ֆոտոները տանեին ցույց տային և այլ բաներ: Բերել են, բացումն արել են, մենք էլ արդեն տրամադրված ենք, հարազատ է դարձել այս անկյունը, հիմա ասում են՝ պիտի հանեն-տանեն: Ես ասացի՝ դուք եք այս դպրոցի տերը, հիմա դուք ոնց ուզում եք որոշեք,  ես համաձայն են, ուզում եք տանեմ՝ հանել-տանելն ընդամենը 15 րոպեի բան է, բայց արվեստը բարդ բան է, արվեստն ընկալելը հասարակ բան չէ, ֆոտո չի, որ կանգնես ասես՝ ինչ լավ է նման է ու վերջ, այստեղ գաղափար է դրված, ասացին՝ մենք հասկանում ենք, բոլորը  ոտքի կանգնեցին ինձ ծափահարեցին, նրանց հրաժեշտ եմ տվել և վերադարձել եմ»:

Նա նշեց, որ այս իրադարձություններից հետո չի զրուցել Պարույր Սևակի թոռան՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ  Ղազարյանի հետ.«Շատ հիասթափված եմ, նա էր, որ ինձ զանգեց ասեց՝ մենք ուրբաթ օրն ուզում ենք բացում անենք, այդ քանդակը ե՞րբ կբերեք, մեծ ծախս եմ արել, տարել ենք: Այդքանից հետո առանց ամաչելու կանգնում հպարտորեն գրում է, թե գյուղացիները որոշել են, որ պետք է հանվի: Այդքանից հետո պե՞տք է, որ ես Սևակի հետ խոսեմ, ինչ ասեմ, զանգեմ պիտի ասեմ, որ երկերեսանիություն է արել, երեխաները կանգնել պաշտպանում են, բայց դու թոռն ես չէ՞: Գուցե իր վրա էլ ճնշում կա, ես չգիտեմ, գուցե իր պաշտոնի համար է վախենում»:

Քանդակագործը նաև նշեց, որ կարդացել է առաջին տիկին Աննա Հակոբյանի  գրառումը.«Աննա Հակոբյանն ինձ համեմատել է Պիկասոյի հետ, համաշխարհային նկարիչների կողքին դրել, որ շատ անգամ մենք արվեստ չենք հասկանում: Հիմա ինչի՞ մասին է խոսքը»:

Քանդակագործը նաև նշեց, որ իր արտահայտությունը, թե գյուղացի՞ն պետք է որոշի քանդակի մնալը, թե հանվելը վիրավորելու միտում չի ունեցել.«Ինձ ասացին ինչու գյուղացին մարդ չի, ասացի դա մարդ լինել-չլինելու մասին չէ, բայց արվեստի գործը գնահատելն ուրիշ բան է, նա այլ հոգսեր ունի՝ դուք գնում հարցնում եք՝ Սևակի քանդակն ուզում եք մնա՞, թե՞ չմնա: Բա դա ճի՞շտ է, չի կարելի այդ աստիճանի իջնել»:

«Հիմա ինձ արդեն ուրիշ տեղերից զանգում, ասում են, որ ուզում են իմ արձանը տանել իրենց մոտ,ասել եմ սպասեք՝ տեսնենք մնում է, թե հանվում է:  Այս աժիոտաժը հօգուտ ինձ է, ավելի շուտ՝ քանդակի, այդպես չի էլի, ժամանակները փոխվել են 21-րդ դարում ենք, առաջվա այդ պրիմիտիվ հասկացողությունը չի»,- ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:

 

Մարիամ Մկրտչյան

 

17 Դեկտեմբեր, 2025 16:54
Վեր