Երևանի դպրոցներում ստիպե՞լ են «Secret santa» խաղալ. ինչու են քաղաքապետարանի աշխատակիցները շրջել դպրոցներում Zarkerak - Երևանի դպրոցներում ստիպե՞լ են «Secret santa» խաղալ. ինչու են քաղաքապետարանի աշխատակիցները շրջել դպրոցներում
Zarkerak Zarkerak - Երևանի դպրոցներում ստիպե՞լ են «Secret santa» խաղալ. ինչու են քաղաքապետարանի աշխատակիցները շրջել դպրոցներում
Երևանի դպրոցներում ստիպե՞լ են «Secret santa» խաղալ. ինչու են քաղաքապետարանի աշխատակիցները շրջել դպրոցներում

Երևանի դպրոցներում ստիպե՞լ են «Secret santa» խաղալ. ինչու են քաղաքապետարանի աշխատակիցները շրջել դպրոցներում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքապետարանի հանրակրթության վարչության աշխատակիցները ինչպես միշտ վերջին շրջանում ևս  դպրոցներում  իրականացրել են այցեր: Տեղյակ ենք, որ դպրոցներում  նման միջոցառում ևս կազմակերպվել է, բայց այցերի ժամանակ որևէ ծնողի, դպրոցին աշխատակիցների հետ այդ թեմայով որևէ խոսակցություն տեղի չի ունեցել»,- Zarkerak.am-ի  հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված և մամուլում հայտնված տեղեկություններին, որ Երևանի քաղաքապետարանի տարբեր աշխատակիցներ այս օրերին այցելում են Երևանի տարբեր դպրոցներ, քանի որ ծնողներից ահազանգեր են ստացել, թե դպրոցներում ստիպում են  «Secret Santa» խաղալ: Նշվում էր, թե դպրոցի դահլիճներում՝ առանց դպրոցի տնօրենների և ուսուցիչների ներկայության, քաղաքապետարանի աշխատակիցները զրույցներ են ունենում ծնողկոմիտեների հետ՝ տեղեկանալու իրավիճակի մասին։

«Ժամանակի սղության պատճառով հաշվի առնելով, որ տարեվերջ է, մեր մշտադիտարկման շրջանակում  համաժամանակյա և համակարգված մի քանի դպրոց ենք  այցելել  վերջին օրերին: Չեմ կարող ասել՝ որն է նպատակը մեր պարտադիր այցելությունները այս թեմայի հետ կապելու:  Ենթադրում եմ, որ գուցե այցերից մեկի ժամանակ  ինչ-որ խոսկացության ժամանակ գեներացվել է այդ թեման, բայց կրկնում եմ՝  որևէ քննարկում չի եղել և այցերը բողոքներով պայմանավորված չեն եղել»,- նշեց Խաչատրյանը: 

Ասաց, որ  «Secret Santa» խաղալը դպրոցներում չեն կարող արգելել, քանի որ կամավորության սկզբունքով իրականացվող միջոցառում է.«Նորմալ երևույթ է, բայց շատ կարևոր է, որ հավասարության և արդարության մթնոլորտն ապահովվի, սովորողի կամ ծնողի համար պարտադրանք չլինի մասնակցելը: Բայց պետք է և դպրոցներին և ծնողներին հիշեցնել, որ ինչպես մյուս, այնպես էլ այս միջոցառումը պետք է իրականացնել չափի և բովանդակության  ճիշտ սահմաններում»: 

Խաչատրյանը սակայն  չբացառեց, որ հնարավոր է  որոշ ծնողներից դժգոհություններ լինեն.«Տարաբնույթ բողոքներ, զանգեր լինում են, գուցե զանգերից մեկը կամ մի քանիսը դրան վերաբերել են, գուցե առանձին դեպքեր լինեն, որոնց առանձին անդրադարձ է կատարվի, դրանց անձամբ չեմ տիրապետում»: 

 

Մարիամ Մկրտչյան

 

 

 

22 Դեկտեմբեր, 2025 16:30
Վեր