Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայում ուժեղ ձյան տեղումների պատճառով ճանապարհները մաքրելու համար ուղարկված մեքենաները մնացել են ձյան մեջ։
Նշվում է, որ Մոսկվայում շարունակվում են առատ ձյան տեղումները, ձյան շերտի հաստությունը կարող է հասնել հունվարի համար ռեկորդային մակարդակի։
«Фобос» օդերևութաբանական կենտրոնը հայտնել է, որ «Фрэнсис» ցիկլոնի պատճառով Մոսկվայում և Մոսկվայի մարզում մեկ օրում տեղացել է ամսական միջին տեղումների մինչև 65%-ը։ Կենտրոնի տվյալներով՝ մայրաքաղաքում ձյան շերտը երեկոյան կարող է հասնել 65 սանտիմետրի, ինչը հունվարին կանոնավոր եղանակային դիտարկումների բոլոր ժամանակների ռեկորդ է։ Նախորդ առավելագույնը 57 սանտիմետր է։


