Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթանում են Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց առաջնությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց առաջնության 5-րդ տուրում հաղթանակ տոնեցին Անահիտ Մկրտչյանը, Աստղիկ Հակոբյանը, Նվարդ Հայրապետյանը: Կանանց մրցաշարի միանձնյա առաջատարը 4,5 միավորով Անահիտ Մկրտչյանն է:
Տղամարդկանց մրցաշարում մրցակցին պարտության են մատնել Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, Արսեն Դավթյանը: Տղամարդկանց առաջնությունում երկիշխանություն է: 3,5 միավոր ունեն Զավեն Անդրիասյանն ու Արթուր Դավթյանը:
Առաջնության 6-րդ տուրը կկայանա հունվարի 18-ին:


