Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան Zarkerak - Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան
Zarkerak Zarkerak - Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան
Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան

Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան։ Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի ուժ կիրառել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  Թրամփն ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

«Մենք շատ նավեր ունենք, որոնք գնում են այդ ուղղությամբ՝ ամեն դեպքում։ Մենք մեծ նավատորմ ունենք այդ ուղղությամբ գնացող։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Մենք հսկայական ուժ ունենք, որ գնում է դեպի Իրան։ Ես կնախընտրեի, որ ոչինչ չպատահի, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց», – ասել է Թրամփը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումից Վաշինգտոն վերադառնալիս։

ԱՄՆ նախագահը կրկին պնդել է, որ Իրանը չեղարկել է 837 ցուցարարի մահապատժի ծրագրերը՝ ի պատասխան իր սպառնալիքների։

«Նրանք ասացին, որ չեղարկել են դա, ոչ թե հետաձգել են…. Ես ասացի՝ եթե դուք կախաղան բարձրացնեք այդ մարդկանց, ապա ձեզ ավելի ուժեղ հարված կհասցվի, քան երբևէ, և այն, ինչ մենք արեցինք ձեր միջուկային ծրագրի հետ, շատ թեթև բան կթվա», – ասել է Թրամփը։

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են սկսվել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Ըստ իրանական պետական հեռուստաընկերությունը, հղում անելով դատաբժշկական կազմակերպությանը, հայտնել է, որ ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները և սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։

23 Հունվար, 2026 11:13
Վեր